Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

06 մար 2024 14:45

Մենք հեռացնում ենք պատերից հայ հերոսների նկարներն ու անունները, մինչդեռ Ադրբեջանի մանկավարժական համալսարանում ուսանողները «գիտականորեն» ուսումնասիրելու են «Արևմտյան Ադրբեջանը»

Մենք հեռացնում ենք պատերից հայ հերոսների նկարներն ու անունները, մինչդեռ Ադրբեջանի մանկավարժական համալսարանում ուսանողները «գիտականորեն» ուսումնասիրելու են «Արևմտյան Ադրբեջանը»Սույն թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլև Ադրբեջանի պետական այրեր և խորհրդարանի պատգամավորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խոսքում նշել են, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։ Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։

Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր