Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

08 մար 2024 11:35

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է՝առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր է հարձակվեն մեծ խմբերով հավաքված մարդկանց վրա

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է՝առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր է հարձակվեն մեծ խմբերով հավաքված մարդկանց վրաՌուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ։ ԱՄՆ-ի հնչեցրած նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Դեսպանատունը հետևում է հաղորդագրություններին այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են առաջիկայում հարձակվել Մոսկվայում մեծ խմբերով հավաքված մարդկանց վրա, ներառյալ համերգները: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ ամբոխների մեջ գտնվելուց», - ասվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Դեսպանատան կայքի ռուսերեն տարբերակում նախազգուշացում չկա։

Պետդեպարտամենտը Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը բարձրացրել է առավելագույնը՝ չորրորդ մակարդակի։ ՌԴ ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Մոսկվայում այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ տասնյակ տոնական միջոցառումներ են նախատեսված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր