Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

08 մար 2024 12:00

Տեսանյութ.Այժմ ՀՀ-ն կտրուկ վատացնում է հարաբերությունները Իրանի հետ. այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար

Տեսանյութ.Այժմ ՀՀ-ն կտրուկ վատացնում է հարաբերությունները Իրանի հետ. այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համարՌուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «Ուկրաինային էլ են գայթակղել արևմտյան ցանցեր, բայց գցել են և չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ»:

«Կա հստակ պատկերացում, թե ուր է Հայաստանը քաշում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, որը նա այժմ օգտագործում է հայ-ռուսական գործընկերությունը, համագործակցությունը քանդելու համար, ընդ որում՝ ցանկացած ձևով։ ՀԱՊԿ-ը հիմնական բաղադրիչներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, սերմանվում է ռուսատյացություն, օգտագործվում է մեղավորների որոնում, որոնց դերի համար նշանակվում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ որ ամենակարևորն է՝ ռազմավարական փակուղուց ելք չկա»,-ասել է Անպիլոգովը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանին հանդարտեցնելու համար արևմտյան երկրների վրա հույս դնելն առնվազն միամտություն է։

«Բացի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, այժմ Հայաստանը կտրուկ վատացնում է հարաբերությունները Իրանի հետ, դատելով ընտրված կուրսից, երբ Իրանն առաջարկեց Սյունիքի միջանցքի սեփական պաշտպանությունը՝ ռազմաբազայի տեղակայման տեսքով, դա նույնպես մերժվեց։ Ըստ այդմ, Հայաստանն այժմ ոչ միայն մենակ է մնում Ադրբեջանի հետ, այլև մնում է սեղմված Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ընդ որում՝ հասկանալի դաշնակիցների բացակայության պայմաններում։ Խոսել այն մասին, որ այժմ արևմտյան երկրները, որոնք Ուկրաինայի օրինակով ցույց տվեցին, որ չունեն մասնակցության և առավել ևս՝ խոշոր հակամարտությանը հաղթելու հնարավորություններ, կհանգստացնեն Ադրբեջանին և ինչ-որ կերպ կսահմանափակեն նրա ախորժակ, որն անընդհատ աճում է, առնվազն միամտություն է։
 
Ելնելով դրանից՝ մենք տեսնում ենք այնպիսի դառը հայտարարություն, որ իսկապես Հայաստանը հեռանում է և սխալ ճանապարհով է գնում, ընդ որում՝ այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար»,-եզրափակել է Անպիլոգովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր