Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում են տեղումներ, եղանակն առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

08 մար 2024 12:25

Իբր թե Ստեփանակերտում մարդ է մնացել,Ադրբեջանի ՃՈ աշխատակիցները ծառայության են անցկացնում

Իբր թե Ստեփանակերտում մարդ է մնացել,Ադրբեջանի ՃՈ աշխատակիցները ծառայության են անցկացնումԱդրբեջանի պետական ​​ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության են անցել օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 

Տեղեկությունը հայտնել է այդ երկրի ՆԳՆ-ն և նշել, որ քաղաքում իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։ 

«Ոստիկանության ծառայողները ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ պարզաբանումներ են տալիս երթեւեկության մասնակիցներին, կատարվում են կանխարգելիչ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Պարզ է, որ սա Ստեփանակերտը և ընդհանրապես Արցախը բռնազավթած, հայաթափած Ադրբեջանի իշխանություններ է հերթական բեմականացումն է, թե քաղաքում, իբր, մարդկանց հոսք կա և այնտեղ շարունակվում է բնականոն կյանքը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր