Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը          Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու       Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր    

08 մար 2024 21:31

Մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ. Ինչպե՞ս է ազդում մարդու վրա

Մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ. Ինչպե՞ս է ազդում մարդու վրաԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման տվյալների համաձայն մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ։

Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։

Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը

Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը

Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի մեծ և հանկարծակի խանգարումներ են, որոնք առաջանում են արևային քամու հետ նրա փոխազդեցությունից: Երբ Արեգակի ակտիվ շրջաններից մեկից ժայթքում է նկատվում, միջմոլորակային տարածություն և արտանետվում է պլազմայի հոսք, որը ցրվում է 600-ից 900 կմ/վ արագությամբ։ Սովորաբար, այս հոսքը Երկիր հասնելու համար տևում է մոտ երկու օր: Լիցքավորված մասնիկներին հաջողվում է ներթափանցել բևեռային շրջաններ և առաջացնել բևեռափայլեր։

Ինչպե՞ս պաշտպանվել

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր