Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

09 մար 2024 09:48

Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը գնալով խորանում է «Հրապարակ»

Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը գնալով խորանում է «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել եւ լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։

Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից եւ այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որեւէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր