Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

09 մար 2024 11:19

Ինձ համար սա եզրափակիչն է, այս ընտրություններն իմ վերջինն են.Էրդողան

Ինձ համար սա եզրափակիչն է, այս ընտրություններն իմ վերջինն են.ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն իր համար վերջինն են լինելու գործող օրենսդրության համաձայն։

«Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո», - ասել է Էրդողանը։

2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։ Մասնակցությունը կազմել էր 85,71 տոկոս։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էրդողանը ստացել է երկիրը հինգ տարի կառավարելու իրավունք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր