Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

28 ապր 2023 16:05

Ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Թուրքիայում ընտրությունների նախաշեմին առաջ է անցել Էրդողանից

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանից։ Duvar թերթը մեջբերում է Motto-ի եւ Bulgu Research-ի ապրիլյան հարցման տվյալները, որոնց համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը հաջողության կհասնի նաեւ ընտրությունների երկրորդ փուլի դեպքում:
«Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի» հարցին հարցվածների 34,2 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AK Parti) օգտին, 33 տոկոսն ասել է, որ կքվեարկեր խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (СНР) օգտին։ 



Պատասխանելով հարցին, թե որ թեկնածուի օգտին կքվեարկեիք նախագահական ընտրություններում, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, հարցվածների 49,5 տոկոսը նշել է Քըլըչդարօղլուին, Էրդողանին աջակցել է հարցվածների 41,5 տոկոսը։

Ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեպքում, հարցման տվյալներով, հարցվածների նախասիրությունները հետեւյալն են եղել՝ Քըլըչդարօղլու՝ 51,4 տոկոս, Էրդողան՝ 40,9 տոկոս: Չկողմնորոշվածները կազմում են 4,2 տոկոսը, չեն քվեարկի 3,4 տոկոսը։
Հարցումն անցկացվել է հեռախոսով 26 նահանգներում, հարցմանը մասնակցել է 2400 մարդ։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաեւ Memleket կուսակցության առաջնորդ 58-ամյա Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, տեղի կունենա մայիսի 28-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր