Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան          1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարած խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է       Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել․ Վարդան Ոսկանյան    

11 մար 2024 10:45

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Գործակալության տվյալներով՝ այս որոշումը հայտարարվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։

Ինչպես նշում է AFP-ն, զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, ականազերծումը և զենքի արտադրությունը։

Ավելի վաղ ֆրանսիական Challenges շաբաթաթերթը, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա, որը պետք է կայանար փետրվարի 13-14-ը։ Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը ուղևորության հետաձգումը բացատրել է անվտանգության նկատառումներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր