Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 մար 2024 12:40

Երևանը խաղում է երկու ճակատով, իսկ Մոսկվան դեռ սպասում է, լուրջ որոշումների ժամանակը անխուսափելիորեն մոտենում է

Երևանը խաղում է երկու ճակատով, իսկ Մոսկվան դեռ սպասում է, լուրջ որոշումների ժամանակը անխուսափելիորեն մոտենում էՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է, որ Մոսկվան «հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն է ընդունում դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս», գրում է iarex.ru-ն։

Նրա խոսքերով, «այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե իրականում ի՞նչ է կատարվում»։

Նախ այն մասին, թե ի՞նչ է «իրականում տեղի ունենում»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարանջատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան էր կանգնեցրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը և նախադրյալներ ստեղծել խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսեց այլընտրանքային գործընկերներ փնտրել հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացում և բանը հասցրեց այսպես կոչված տարբեր հարթակներում բանակցությունների մեկնարկին, պարզ դարձավ, որ Երևանը սկսում է հեռանալ Ռուսաստանից:

Ճիշտ է, ի սկզբանե թվում էր, թե դա Երևանի հուզական արձագանքն էր Ադրբեջանի հետ պատերազմում պարտությանը, սակայն արևմտյան փորձագետներն այլ կարծիքի են։

Այսպես, կանադական Geopolitical Monitor հրատարակությունը կարծում է, որ «սկսած 2018 թվականից՝ Հայաստանում Փաշինյանի իշխանության գալու պահից, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ցիկլ է սկսվել»:

Նախ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության «ապասառեցման» միջոցով, որի հետևանքը Հայաստանում այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» ազդեցության վերացումն էր, ինչպես նաև ռուսամետ ուժերին պոտենցիալ հարված հասցնելը»։

Նման  քաղաքականությունը, ըստ Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, «անխուսափելիորեն հանգեցրեց նրան, որ Երևանը բացահայտեց իր գաղտնի խաղաքարտերը» և «հանեց այն դիմակը, որոնց տակ թաքնված էր որոշակի նպատակ»։

Նրա կարծիքով Երևանի հաջորդ քայլը Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները Ռուսաստանի հետ հարաբերություններ տեղափոխելն էր, առաջին հերթին ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայության «աուդիտ» իրականացնելը և երկրից ռուսական ռազմաբազան և սահմանապահների դուրս բերելը։

Փաշինյանը հայտարարել է, որ «այլևս չի մասնակցելու ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի աշխատանքներին», ինչպես նաև ասել է, որ իրենք (կառավարությունը) արդեն այդ կառույցներին փոխարինող են փնտրում, ավելին, «շուտով կգտնեն»:

Նա նաև ասել է, որ «շատ հետաքրքիր խոստումներ կան արևմտյան գործընկերներից տարբեր ոլորտներում»։

Բայց ընդհանուր առմամբ, կա այնպիսի զգացողություն, որ Փաշինյանը պատրաստ է երկխոսություն վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հիմնվելով «ընդհանուր հակառուսական հարթակի» վրա, և դա հատկապես այն բանից հետո, երբ հայ բնակչությունը լքեց Լեռնային Ղարաբաղը։

Պատահական չէ, որ վերջերս հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին Ալիևի և Փաշինյանի միջև ինչ-որ  առկայության մասին։

Սակայն մոսկովյան բանակցային հարթակից կտրվելով կողմերը շարունակում են դիվանագիտական մարաթոնը արևմտյան «բեմում» և փակուղի են մտել հայտնվելով հերթական զինված հակամարտության եզրին։

Այն թե ինչո՞ւ է դա տեղի ունենում, հատուկ վերլուծության թեմա է, քանի որ երբեմն թվում էր, թե Մոսկվային փոխարինած Եվրամիության միջնորդական ջանքերը մոտ են հաջողությամբ պսակվելուն, և կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն։

Անգամ այդ մասին եղել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ պաշտոնական հայտարարություններ, թեև կողմերի մոտիվացիան միշտ չէ, որ պարզ է եղել ։

Ադրբեջանը հասկացրել է, որ իր համար նշանակություն չունի, թե որ հարթակում է բանակցելու և ստորագրելու համաձայնագիրը՝ Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Նրա համար գլխավորը իր պահանջները կատարելն է։ Երևանի գործողությունները ռացիոնալ բացատրություն չունեն, եթե հաշվի չառնվի նրա ակտիվ շրջադարձը դեպի Արևմուտք։

Եվ հանկարծ «անսպասելիորեն» նորից պարզվում է, որ Երևանն ու Բաքուն տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ի՞նչ է տարածքային ամբողջականությունը և միմյանց ինքնիշխանության հարգանքը։ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել էին հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, իսկ հիմա Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ «առանցքային հարցերն են պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և ինքնիշխանության վրա հիմնված հաղորդակցության գծերի բացումը» և որ «մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության»: Ուրեմն ստորագրեք, ի՞նչն է ձեզ խանգարում: Կասկածից վեր է, որ ստեղծված իրավիճակում կան նրբերանգներ, որոնց մասին պաշտոնական մակարդակով կողմերը գերադասում են առայժմ լռել, և երկու երկրների սահմանին լարվածության սրման սպառնալիքների մասին բանավոր կրակոցները պատահական չեն թվում։

Այստեղից էլ ծագում է հարցը. ի՞նչ է լինելու հետո։ Լավրովն Անթալիայում ասել է, որ Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ին իր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին» և հայտարարել է, որ Երևանը որոշել է ապավինել Հայաստանին «շոյող» արտատարածաշրջանային երկրներին, որպեսզի նա խզի իր կապերը Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից, ինչպես Ալիևն է ասում, Բաքուն «լուրջ ճնշման է ենթարկվում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից», որոնք, ըստ Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Մևլութ Չավուշօղլուի, «փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները»։

Ավելի ճիշտ պահանջում են, որ դրանք անցկացվեն հայկական սցենարով։ Երևանը խաղում է երկու ճակատով: Այնուամենայնիվ, նա չի կարող հույս ունենալ Բրյուսելին և Վաշինգտոնին համոզելու, որ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում եվրաինտեգրման միջոցով։

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա դեռ սպասում է, բայց լուրջ որոշումների ժամանակը անխուսափելիորեն մոտենում է, թեև ֆորմալ առումով Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է և, առավել ևս, պաշտոնապես չի հայտարարել ռազմական դաշինքից դուրս գալու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր