ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

12 մար 2024 13:02

Թալանել են Մալաթիայի «Երևան սիթի»-ն. տնօրենի աշխատասենյակի երկաթյա պահարանից տարել են մի քանի միլիոն դրամ

Թալանել են Մալաթիայի «Երևան սիթի»-ն. տնօրենի աշխատասենյակի երկաթյա պահարանից տարել են մի քանի միլիոն դրամՄարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ աղբյուրի, հափշտակվել է մի քանի միլիոն դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր