ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 մար 2024 14:28

Կար և կա մի պայմանավորվածություն, որ մոլորված զինվորը կարճ ժամանակ անց վերադարձվում է իրենց երկիր

Կար և կա մի պայմանավորվածություն, որ մոլորված զինվորը կարճ ժամանակ անց վերադարձվում է իրենց երկիրՇատ վաղուցվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և շարունակում է ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով, այսինքն` նպատակ ունենալով հայտնում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են:

Այս մասին մամուլի  ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Այս պայմանավորվածությունը մի ինչ-որ պահից, 18 թվականից առաջ և հետո էլ խախտվել է, ոչ թե պայմանավորվածություն  է խախտվել այլ ընկալումն է խախտվել: Այն զինծառայողները կամ անձինք, ովքեր դիտավորյալ են խախտել կամ թեկուզ մոլորվելու ընթացքում արել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, կա բարդություն այդ խնդիրը լուծելու համար: Մենք Ադրբեջանի նախագայի հետ վերջի շրջանի քննարկումների ժամանակ վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով է պարզվում, մինչ ՀՀ տարածքում գտնվելը արդյո՞ք այլ արարքներ գործել է, որոնք ենթական են որակման ՀՀ քրեական օրենսգրքով, երբ-որ պարզվել է, որ ոչ, և մեղադրելու հիմք չկա, բնականաբար պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը, որ կողմից կլինի, և ես վստահ եմ, որ մյուս կողմը նույնպես ըստ պայմանավորվածության հետ կվերադարձվի

«Այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքների և ՀՀ ժողովրդավարական էության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
***
Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։

Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ի՞նչի են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին Հայաստանը և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից:

«Եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալ»,-եզրափակեց վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր