Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

12 մար 2024 21:04

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքումԱյսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատներից՝  1-ական մարտական հաշվարկ։

Լրացուցիչ ժամանել է ևս մեկ մարտական հաշվարկ։

Աղբյուրը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից և մեծ արագությամբ է տարածվում, սակայն  հրշեջ փրկարարները, ինչպես նաև նրանց միացած պարեկները վտանգելով իրենց կյանքը կանխել են կրակի տարածումը։ Այս պահին ամբողջությամբ հրդեհը մեկուսացված է, սակայն  հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ և ծառեր, սակայն հրշեջների ու պարեկների աշխատանքի շնորհիվ  կրակի տարածումը ավելի մեծ հատված չի ընդգրկել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր