Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

13 մար 2024 15:57

Այդ չորս գյուղերը մեր քարտեզներում չկան, ուրեմն մերը չեն

Այդ չորս գյուղերը մեր քարտեզներում չկան, ուրեմն մերը չենՎարչապետը ասուլիսում հստակ ասաց, որ այդ 4 գյուղերը մեր քարտեզներում չկան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է այդ գյուղերը տանք՝ նա պատասխանեց՝ ոչ։

«Եթե մեր տարածքի մեջ է՝ մեր տարածքի մեջ է, եթե մեր տարածքից դուրս է՝ ուրեմն մերը չի։ Այն գյուղերը, որոնք Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի տարածքի մեջ չի, եթե մեր տարածքի մեջ չի՝ ուրեմն մերը չի։

Հիմա դուք վռազում եք, քննարկում ենք։ Օրինակ, Ոսկեպարի ճանապարհն այնպես է, որ մեր մի տարածքից մինչև մյուս հատված՝ գնալու համար ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ, հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը։

Հիմա պետք է քննարկումներ ենք ունենում, թե Արծվաշենը ինչի դիմաց պետք է փոխանակվի։Նույնը Տիգրանաշենում է։ էլի նորից անցնում է իրենց նախկին տարածքով։ Հիմա քննարկումներ են տեղի ունենում։

Մենք ոչ մի բան չենք հանձնել։ Դուխներդ տեղը պահեք»,-ասաց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր