Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել          Տարադրամի ինչ փոխարժեքներն են ներկայացված մայիսի 20-ի համար       Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են    

15 մար 2024 10:16

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ԱԺ պատգամավորի մեքենա է վնասվել

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ԱԺ պատգամավորի մեքենա է վնասվելԵրեկ` մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանին ու  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները  դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ այդ թվում ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք։

Տեղում աշխատել են նաև  փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր  հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ ու վիրավորների ինքնություները չենք հրապարակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր