Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները. քվեարկությունը կտևի 3 օր
Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Քվեարկությունը կտևի 3 օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։
2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր: 2020 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո երկրի ղեկավարի պաշտոնը հնարավոր կլինի զբաղեցնել 2 անգամ, 6 տարի ժամկետով։
Ընտրվելու դեպքում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։
Կա նախագահի ևս երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկի, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնով, «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը