Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 մար 2024 14:12

Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը․ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի

Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը․ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխիՀայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, իմ կարծիքով, որ դրա պատմական պատասխանը կա, դա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը»,- ասել է դիվանագետը։

«Եւ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որը նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում», - հավելել է Զախարովան:
Չգիտես ինչու՝ Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։

«Ինձ թվում է՝ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին», - նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար,- «ՀԱՊԿ-ից երբեք վատ բան չի եղել»։

Զախարովայի խոսքով՝ Երևանը, այնուամենայնիվ, ինքը պետք է որոշի, բայց դա պետք չէ անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանն ինքը կորոշի՝ մնալ ՀԱՊԿ-ում, թե հեռանալ, սակայն «կարիք չկա թաքնվելու ՀԱՊԿ-ի հետևում պատասխանատվությունից խուսափելու կամ իբրև իրական մեղավորին գտնելու փորձերում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր