Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

18 մար 2024 10:28

Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն

Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-նԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ Բաքվում հանդիպել են մեր նոր փրկիչ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յ. Ստոլտենբերգը և Ի. Ալիևը։

Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։

Ի. Ալիև.

«Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ անդամ են, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ գործընկեր։ …Եվրահանձնաժողովը համարում է Ադրբեջանին վստահելի գործընկեր և գազի համաեվրոպական մատակարար»։

Յ. Ստոլտենբեր.

«Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ (նկատի ունի՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը) և որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարևոր դեր ոչ միայն գազի, այլև, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»։

Հիմա հարց. պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր