Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

18 մար 2024 11:16

Ովքեր են շնորհավորել Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ովքեր են շնորհավորել Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է kommersant.ru-ն։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 99,7%-ի մշակումից հետո Պուտինը ստացել է ձայների 87,31%-ը։

Պուտինին նաև շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը շփվել է պոնտիֆիկոսի հետ։

Պուտինին արդեն շնորհավորել են՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոլդովայիընդդիմադիր առաջնորդ Իգոր Դոդոնը, Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի կառավարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր