Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

19 մար 2024 12:45

Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա

Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրաԹուրքիայում ֆուտբոլային հանդիպմանը հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնությունում կիրակի տեղի ունեցած հանդիպումից հետո բռնություն է տեղի ունեցել «Տրաբզոնսպոր» ակումբի երկրպագուների և «Ֆեներբահչե»-ի խաղացողների միջև:
 
Տանտերերի երկրպագուների ամբոխը ներխուժել է «Տրաբզոնսպորի» մարզադաշտ հանդիպման ավարտին վերջին սուլիչից հետո, որում «Ֆեներբահչեն» հաղթել է 3։2 հաշվով: Տարածվող տեսանյութերում երևում է, որ «Տրաբզոնսպորի» երկրպագուն մտնում է խաղադաշտ և սկսում վազել դեպի հաղթանակը տոնող «Ֆեներբահչեի» խաղացողները։ Ոմանք պատասխանում են՝ վազելով դեպի երկրպագուն և փորձելով բռունցքով հարվածել նրան: Այնուհետև խաղադաշտ են վազում մյուս երկրպագուները։
 
Բռնության տեսարաններից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։ «Այսօր երեկոյան «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» ֆուտբոլային խաղից հետո անհապաղ հետաքննություն է սկսվել՝ նույնականացնելու խաղադաշտ մտած հանդիսականներին և հետաքննելու խաղի վերջում տեղի ունեցած միջադեպերը»,- գրել է նա X-ի իր էջում՝ նշելով, որ բռնության դեպքերը ֆուտբոլում ընդունելի չեն։
 
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) իր հերթին իրադարձություններն անվանել է «անընդունելի»՝ նշելով, որ «այդ միջադեպերի մեղավորների նկատմամբ կկիրառվեն անհրաժեշտ քրեական պատժամիջոցները»: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ևս դատապարտել է միջադեպը։
 
«Թուրքիայի Սուպերլիգայի «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» խաղից հետո  բռնությունները բացարձակապես անընդունելի են՝ խաղադաշտում կամ դրա սահմաններից դուրս, այն տեղ չունի մեր սպորտում կամ հասարակության մեջ»,- գրել է Ինֆանտինոն Instagram-ում։ Նա նշել է, որ նախկինում ասել է և նորից կասի՝ ֆուտբոլում յուրաքանչյուր խաղացող պետք է ապահով լինի խաղալու հարցում:
 
ՖԻՖԱ-ի նախագահը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Հավելենք, որ Թուրքիայի առաջնությունում սա բռնության առաջին դեպքը չէ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Անկարագյուջու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և նրան ուղեկցող մի քանի անձինք հարձակվել էին «Չայկուր Ռիզեսփոր»-ի հետ հանդիպման մրցավար Հալիլ Ումութ Մելերի վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում «Անկարագյուջուի» մարզադաշտում՝ այն բանից հետո, երբ բարձրագույն լիգայի խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով:
 
Քոջան վազել էր մրցավար Մելերի ուղղությամբ, բռունցքով հարվածել ու տապալել նրան։ Այնուհետև Քոջային ուղեկցողները սկսել էին ոտքերով հարվածել գետնին ընկած Մելերին։ Կարճ ժամանակ անց մրցավարը կարողացել էր ոտքի կանգնել, հարձակումից հետո նրա ձախ աչքն այտուցվել էր։
Տեսանյութն այստեղ





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր