Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 մար 2024 15:18

Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում

Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական  վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Նա նշեց, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը  պարտակելու շրջանակներում իշխանությունն առաջ է բերում պատերազմական շանտաժը։


«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է  այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա  ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում  սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է  քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։


Տ.Աբրահամյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք Տավուշի 4 գյուղերը, հետո ևս 4-ը  հանձնելու բանաձևի շրջանակներում խաղաղություն է  ապահովելու ՀՀ-ում։ «Միանաշանակ ոչ։ Ակհայտ է  մեր քաղաքացիներին, որովհետև այս խաղաքարտը իշխանությունը վեջին 4 տարիներին անընդհատ  օգտագործել է, Հայաստանը գնացել է  նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»։


Նա նաև նշեց, որ այսօր իշխանությունը գնում է  ոչ թե սահմանների իրականում ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի 4, հետագայում +4 գյուղերի հանձնման ճանապարհով։


«Հայտարարվեց, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսվում է  Տավուշից, սա այն դեպքում,  որ մինչև գոնե երեկ  հայաստանյան իշխանություններն այս կողմից, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները Բաքվից  հնչեցնում էին այն  մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է  սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա և քարտեզներ, որի հիման վրա պետք է տեղի ուներ գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսեսուսային քարտեզներ, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում այն քարտեզներին, որոնք Հայաստանն էր առաջարկում  և իրավական փաստաթղթային բազա։


Հիմա դրա բացակայության պայմաններում 4 գյուղն Ադրբեջանին հանձնելը չի  նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասաց Տ. Աբրահամյանը։


Նա նշեց, որ լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝  Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ իրականության մեջ ներքին կարգով առանց որևէ քարտեզների Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որևէ բան և ինչպես Սյունիքի դեպքում,  Տավուշի դեպքում ևս չի ստանալու։


Տիգրան Աբրահամյանի խոսքով, Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր