Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 մար 2024 15:40

Եթե մենք այս քայլը անենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չանեն, մենք մտնում ենք տուպիկ..Խոսքը հայկական գյուղերի մասին չէ

Եթե մենք այս քայլը անենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չանեն, մենք մտնում ենք տուպիկ..Խոսքը հայկական գյուղերի մասին չէՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, թե Տավուշի չորս գյուղերը, որոնց հանձնման մասին խոսվում է՝ հայկական չեն։

Այսօր լրագրողների հարցին, թե մտահգություններ չունի՞ այդ գյուղերի հանձնման հետ կապված՝ նա պատասխանեց, որ խոսքը հայկական գյուղերի մասին չէ։

Հարցին, թե եթե սահմանազատում դեռ արված չէ՝ ինչ հիմքով են ասում, որ հայկական չէ՝ Աղազարյանը պատասխանեց.

«Դրա համար էլ սահմանազատում է արվում»։

Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց. «Ապահովեք «5-րդ ալիք»-ի ու «Մեդիահաբ»-ի բացակայությունը՝ կխոսեմ»։
***
Եթե դա կարող է դիտվել որպես միակողմանի քայլ, թող այդպես դիտվի, տեսնենք՝ միջազգային հանրությունն ինչ է ասում: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով Տավուշի չորս գյուղերի հանձման մասին հարցերին։

«Մենք լինելով տարածաշրջանում բվական դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի պես հարեւաններ, մեր հնարավորությունները շատ սահմանափակ են:

Մենք պետք է անպայման մեր քայլերի մեջ ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը: Ես չեմ ասում, որ դա որոշիչ է, բայց շատ կարեւոր է: Ինքներդ էէլ եք տեսնում, որ որոշ գործընթացներ մի քիչ ուրիշ ձեւի են գնում»,-ասաց նա:

Անդրադառնալով հնչող քննադատությանը, որ Ադրբեջանի շանտաժը բերելով հայաստանյան օրակարգ եւ անընդհատ տարածքներ հանձնելով ո՞ւր կարող ենք հասնել, Աղազարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է տուրք տանք պատերազմի շանտաժին, որովհետեւ ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը: Ես չեմ կարծում, որ մենք այդ իրավիճակում ենք գտնվում: Ես կարծում եմ, որ մենք անում ենք ընդառաջ քայլ խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ»:

Հարցին՝ դիմացի կողմից նման քայլեր տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես չեմ տեսնում: Եթե չվերցնենք այն հանգամանքը, որ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Դրանք լոկ հայտարարություններ են, որոնք չեն հաստատվում կոնկրետ քայլերով: Եթե մենք այս քայլը կատարենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չկատարեն, մենք մտնում ենք տուպիկ»:

Հարցին՝ Տավուշի մարզից կա՞ն գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մարզում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Խորհրդային Ադրբեջանին և  պետք է վերադարձվեն իրենց վերահսկողությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր