Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 մար 2024 18:08

Տեսանյութ.Կարող է մեր գործընկերները վախենում են Աբովյանի էդ տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից

Կարող է մեր գործընկերները վախենում են Աբովյանի էդ տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքիցՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված դատախազությանը, ոստիկանությանն ու Քննչական կոմիտեին։

Նա իր խոսքը սկսեց մի քանի օր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած մի հանցագործության մասին հիշատակումով, թե ինչպես են մի քանի հոգով կանգնեցրել մի մեքենա ու ծեծել տվյալ մեքենայի վարորդին, կրակել նրա ուղղությամբ, և դրա վերաբերյալ տարածվել է հաղորդագրություն իրավապահ մարմինների կողմից։

«Բայց էս պատմության մեջ տարօրինակը այլ բան է, հարգելի հայրենակիցներ։ Այն, որ Աբովյան քաղաքում հասարակական տրանսպորտը սպասարկող մի ընկերության կողմից երկար ամիսներ տեղի էր ունենում, ըստ էության, տաքսի ծառայություններ մատուցող մեր քաղաքացիների նկատմամբ վախի տարածման, թույլ չտալու, սպառնալիքների գործողություններ, հրապարակումներ եղել են մամուլում։ Ավելին, Աբովյան խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ հարցով դիմել է դատախազությանը։ Բայց մենք, փաստացի, մինչև էդ հանցագործությունը տեղի ունենալը որևէ հրապարակային արձագանք չենք լսել էդ ամեն ինչի մասին։ Իսկ կարո՞ղ է մեր գործընկերները, օրինակ, վախենում են էդ հասարակական տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից։ Հիմա, կամ մի քանի տարի հետո, երբ որ ինչ-որ բան փոխվի՝  իրենց կարծիքով, կարո՞ղ ա, վսյո տակի, մեր գործընկերները նման մասկի շոուներ, որ անում են, օրինակ, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների կամ բավական պարտաճանաչ և բարեխիղճ պաշտոնյաների ձերբակալելու ժամանակ պետք է անեին էդ տրանսպորտային ընկերության գրասենյակում կամ էդ գրասենյակի ղեկավարի տանը և ուրիշ հոդվածներ առաջադրեին՝ ոչ թե պարզապես խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահել, ֆիզիկական ներգործություն, այլ, օրինակ, հանցավոր կազմակերպություն ստեղծելը և ղեկավարելը, որը վախի մթնոլորտ է տարածում էդ տարածաշրջանում և ինքնիրավչություն է անում մի տեղ, որի իրավունքը չունի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նկատենք, որ խոսքը «Մուլտի տրանս» տրանսպորտային ընկերության մասին է, որը կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր