Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 մար 2024 12:22

Տեսանյութ.17- ամյա ուսանողին կյանքից զրկելու բացառիկ կադրերը

17- ամյա ուսանողին կյանքից զրկելու բացառիկ կադրերըArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսանյութը:

Մասնավորապես, թե ինչպես է 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը գտնվում քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ:

Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։

21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել իսկ 21-ամյա երիտասարդը դանակահարել է նրան:

Ի վերջո ինչն է եղել դեպքի պատճառը. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ լուրեր են պտտվում, որ աղջկա թեմայի շուրջ տեւական ժամանակ կողմերը ունեցել են տարաձայնություններ, ինչն ել ցավալի դեպքի պատճառ դարձավ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր