Ռուսական 102-րդ ռազմաբազայում զինծառայողին կրակել է ծառայակիցը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-01/1516092477_zohvac-zinvor.jpg)
Ժամը 14։00-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։ Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։
Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։ Կամխուտի զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմաբազան պարբերաբար իրականացնում է մարտական զորավարժություններ։ Այս տարածքը, քանի որ սահմանազատված չէ արգելաքներով, հարակից գյուղերի բնակիչները զրկվելով արոտավայրերից իրենց անասուններին այդ տարածքում են արածեցնում, երբ զորավարժություններ չեն լինում։ Այս տարածքում Վահրամաբերդ գյուղից արդեն 3 մարդ է զոհվել ականի պայթյունից, որոնցից 2-ը՝ երեխաներ։