Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

22 մար 2024 14:43

Իջևանում տարածվել են վեներական հիվանդություններ.թեթև վարքի տեր 2 կանանց միջոցով վարակվածներից են բարձր դասարանների տղшներ

Իջևանում տարածվել են վեներական հիվանդություններ.թեթև վարքի տեր 2 կանանց միջոցով վարակվածներից են բարձր դասարանների տղшներԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Նախկինում հայտնել եմ, որ Իջևան քաղաքում տարածվել են վեներական հիվանդություններ։ Դրանք տարածվել են գլխավորապես թեթև վարքի տեր երկու ջահել կանանց միջոցով, վեներական հիվանդություններով վարակվածները տարբեր տարիքի, զբաղմունքի տեր բազմաթիվ անձինք են, դրան թվում նաև Իջևանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտ տղաներ կան, սակայն դպրոցականները բուժման համար Իջևան քաղաքի բուժհաստատություններ չեն դիմել։
 
Հանրակրթական դպրոցների աշակերտ տղաների վեներական հիվանդություններով վարակվելն արտառոց երևույթ է, որը վկայում է աշակերտների դաստիարակության գործում լուրջ բացթողման մասին։
 
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե այդ դեպքի կապակցղությամբ մարզպետարանն ի՞նչ է ձեռնարկել: Մարզպետարանի պատասխանում նշված է․ «Վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ Առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ Առողջապահության նախարարության տիրույթում են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր