Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

23 մար 2024 18:34

«Մահ՝ մահվան դիմաց. ոչ մի դատ ու հետաքննություն. աբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ.»

«Մահ՝ մահվան դիմաց. ոչ մի դատ ու հետաքննություն. աբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ.»ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և ուժ մաղթել տուժածների բոլոր հարազատներին։

Նա գրել է, որ ահաբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ. «Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան ահաբեկչությունը: Ոչ մի դատ կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակադրվի ուժը, իսկ մահվանը՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժներն ու ռեպրեսիաները նրանց ընտանիքների նկատմամբ: Սա համաշխարհային փորձ է: Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել անհնար է։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչների՝ ներառյալ նման չարագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։

Մահ՝ մահվան դիմաց»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր