ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 մար 2024 16:30

Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետCrocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված են եղել հետախուզական կենտրոնները, պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, RIA Novosti-ին ասել է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը։

«Գլխավոր երկու եզրահանգումները, որ արդեն կարելի է անել. առաջինը՝ մեր ժողովուրդը չի վախենում նման ահաբեկչություններից, հասարակությունը շատ կոնսոլիդացված է։ Հասարակությունը պատրաստ է շարունակել պայքարը։ Մեր հակառակորդները տեսան, որ ահաբեկչությունը չհասավ իր նպատակին»,- գործակալությանը ասել է Լոսեւը։

Տեղի ունեցածի ստորությունն ու անմարդկայնությունը խոսում են այն մասին, որ նախապատրաստմանը մասնակցել են տարբեր երկրների հետախուզական կենտրոններ, իսկ պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, նշել է փորձագետը։

«Երկրորդ հիմնական եզրակացությունը՝ ինչպես պատժամիջոցներն են թույլերի զենքը, այնպես էլ ահաբեկչությունը: Այն, որ դա արվեց այդքան ստոր և անմարդկային կերպով, խոսում է այն մասին, որ բոլոր հնարավոր հզոր ուժերն ու հետախուզական կենտրոնները գտնվում են տարբեր երկրներում: Մենք շուտով կիմանանք, թե ով է դա արել՝ ով է եղել պատվիրատուն և կազմակերպիչը: Հուսանք, որ մեր իրավապահ մարմինները և անվտանգության մարմինները մեզ կտրամադրեն ամբողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է դա եղել»,- ասել է Լոսևը։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկի Crocus City Hall համերգից առաջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր