Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 մար 2024 16:53

Եղանակը առաջիկա օրերին.օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Եղանակը առաջիկա օրերին.օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանաԵրևան քաղաքում՝ Մարտի 26-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: 

Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր