«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 մար 2024 12:15

Ավագ երկուշաբթի «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է

Ավագ երկուշաբթի «Անպտուղ թզենու» հիշատակության օրն էԱվագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: 

Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց: 

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ:

Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը:

Բարոյականապես՝ անպտուղ և տերևազարդ թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով: Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր