Սպառնալիք սեփական ժողովրդի նկատմա՞մբ. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ–ի հաղորդագրության մասին          Ձեզ ինչ է եղել, մարդիկ, ինչու եք դառնում թուրքին հավասար       Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են    

25 մար 2024 16:25

Մոսկվայում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով հիվանդանոցից տարհանվել է 700 մարդ

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով 700 մարդ է տարհանվել հիվանդանոցից, որտեղ բուժվում են նաև «Կրոկուս» կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հնարավոր պայթյունի մասին նամակ է ուղարկվել Պիրոգովի անվան ազգային բժշկավիրաբուժական կենտրոնի փոստային բաժանմունք։

Դրանում ասվում է, որ հիվանդանոցում տեղադրված է 4 ուսապարկ, դրանցում՝ ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքեր 40 րոպեանոց ժամաչափով։

Մարդկանց դուրս են բերել շենքից։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։

Մարտի 23-ին մերձմոսկովյան Իստրա քաղաքային շրջանի ղեկավար Տատյանա Վիտուշևան ասել է, որ Մոսկվայի շրջանի բնակիչները ահաբեկչական բնույթի հաղորդագրություններ են ստանում անհայտ հեռախոսահամարներից։ Նա հորդորել է չփոխանցել այդ հաղորդագրությունները այլ քաղաքացիների։

Նշենք, որ Մերձոսկվայի «Կրոկուս» կենտրոնում մարտի 22-ին իրակայնացվել է ահաբեկչություն, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր