«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

26 մար 2024 12:43

Դիվանագիտական սկանդալ՝ ՀՖՖ-ի «թեթև ձեռքով»՝ Հայաստան- Կոսովո խաղում

Դիվանագիտական սկանդալ՝ ՀՖՖ-ի «թեթև ձեռքով»«Իրավունք»-ը գրում է.


«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին: Իհարկե, ընկերական ասվածը, թերևս այս դեպքում խիստ հարաբերական է ասված: Առաջին խաղակեսն ընթացավ առանց ինտրիգների՝ թեպետ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Կոսովոն՝ ի դեմս Միլոտ Ռաշիցանի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը:


Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ: Իսկ վերադարձան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկին պակաս դրոշով: Այն, որ ֆուտբոլիստները հմտորեն թաքցրել էին շապիկի վրայի դրոշը, «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց քառօրյա և 44 օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ, ում աչքից չէր վրիպել այն, ինչը կարող է պատճառ դառնալ հերթական դիվանանագիտական սկանդալի:


Պարզվում է՝ միայն 45 րոպե խաղից հետո, երևի թե, ազգային հավաքականը գցել-բռնել է, որ Եռագույնի կողքին՝ Կոսովոյի պետական դրոշը կրելով՝ վիրավորում են իրենց իսկ դարպասապահին: Չէ որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն ազգությամբ սերբ է: Իսկ Կոսովոն խլել են Սերբիայից, ինչպես Արցախը՝ Հայաստանից:


Ինչևէ, նշենք, որ Հայաստան-Կոսովո խաղն ավարտվել է՝ 0:1: Իսկ թե ինչ տպավորություններով են հեռացել Կոսովոյի երկրպագուները Հայաստանից, կարելի է միայն պատկերացնել և հուսալ, որ ըմբռնումով կմոտենան տեղի ունեցածին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր