Ադրբեջանը վրդովված է ԵՄ-ից և ԱՄՆ-ից.Պետք չէ լարվածության նոր ալիքներ հրահրել. նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր լինել
![Ադրբեջանը վրդովված է ԵՄ-ից և ԱՄՆ-ից.Պետք չէ լարվածության նոր ալիքներ հրահրել. նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր լինել Ադրբեջանը վրդովված է ԵՄ-ից և ԱՄՆ-ից.Պետք չէ լարվածության նոր ալիքներ հրահրել. նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր լինել](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1551956098_6f5594e9-f12b-4ca6-9420-2749e8038036_cx0_cy7_cw0_w1023_r1_s.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա»։
«Այս համաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը»: Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում «նոր բաժանարար գծեր ու ազդեցության շրջանակներ է ստեղծում»։ Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունների» ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան «Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում»։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են Հայաստանի ցանկացած «ապակայունացնող գործողությունների» պատասխանատվությունը։
Այն ժամանակ, երբ եզակի հնարավորություն է ստեղծվում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել»,-ասվում է հայտարարության մեջ:
2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։