Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 մար 2024 15:39

Պուգաչովայի լռությունը «Կրոկուս»-ի ահաբեկչությունից հետո.նրան մտադիր են արտասահմանյան գործակալ ճանաչել

Պուգաչովայի լռությունը «Կրոկուս»-ի ահաբեկչությունից հետո.նրան մտադիր են արտասահմանյան գործակալ ճանաչելՌԴ  Դաշնային հակակոռուպցիոն նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտնել է, որ գլխավոր դատախազությունը սկսել է փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգ։ Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Վարչությունը համապատասխան հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն։ Գործընթաց սկսելու պատճառը կատարողի խոսքերն էին, որ «նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան»։ Բացի այդ, երգչուհուն քննադատել են, քանի որ նա ոչ մի կերպ չի արձագանքել մարտի 22-ին «Կրոկուս» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Ավելի վաղ փաստաբան Անդրեյ Ալեշկինը բացատրել էր Պուգաչովայի լռությունը ահաբեկչությունից հետո։

Մարտի սկզբին Պուգաչովան կտրուկ է արձագանքեց երգիչ Ստաս Միխայլովի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը, որ վերաբերում էր Ռուսաստանից Պուգաչովայի հեռանալուն։ Երգչուհին հայտարարել էր, որ նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ ՌԴ։ Պուգաչովան նաև Ստաս Միխայլովին խորհուրդ էր տվել «փող աշխատել, քանի դեռ կարող է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր