Ձեր իսկ քայլերով խնդիր ստեղծեցիք ՀՀ-ի համար.Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը
![Ձեր իսկ քայլերով խնդիր ստեղծեցիք ՀՀ-ի համար.Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը Ձեր իսկ քայլերով խնդիր ստեղծեցիք ՀՀ-ի համար.Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1712400064_aleqsandr-xramchixin.jpg)
Ըստ նրա, սկզբից իրենք իրենց իսկ քայլերով խնդիր ստեղծեցին ՀՀ-ի համար, դա բարդեցին ռուսական կողմի վրա, որդեգրեցին «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, սկսեցին հայտարարել, որ դիվերսիֆիկացիա են սկսում։
«Այնինչ՝ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։ Սա դիկվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և առաջիկայում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը։ Կարծում եմ՝ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։ Սակայն, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է նշել, դա ՀՀ ընտրությունն է, այստեղ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, ՌԴ-ն ունի ռեգիոնալ այլ գործընկերներ, դա երևի թե պատերազմի այս փուլում բավարար է, իսկ պատերազմից հետո, կարծում եմ, շատ հարցեր ավելի հեշտ կլինեն Ռուսաստանի համար»,-ասաց նա։