Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

01 ապր 2024 13:20

Նախազգուշացրել են հազվադեպ բակտերիալ հիվանդության դեպքերի աճի մասին, որը կարող է մենինգիտ առաջացնել

Նախազգուշացրել են հազվադեպ բակտերիալ հիվանդության դեպքերի աճի մասին, որը կարող է մենինգիտ առաջացնելԱՄՆ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացրել են հազվադեպ բակտերիալ հիվանդության դեպքերի աճի մասին, որը կարող է մենինգիտ առաջացնել։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կետրոնները (CDC) տեղեկացրել են, որ 2023թ. գրանցվել է ինվազիվ մենինգակոկային հիվանդության տեսակներից մեկի 422 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2014-ից ի վեր։

Այս տարի արդեն գրանցվել է հիվանդության 143 դեպք, իսկ դա նշանակում է, որ վարակման դեպքերի թիվը 2024թ., ամենայն հավանականությամբ, կգերազանցի 2023թ., ավելացրել են կենտրոնում։

Դեպքերի մեծ մասն անցած տարի չի ուղեկցվել մենինգիտով, չնայած 17 պացիենտ մահացել է։ Վարակներն ավելի հաճախ հանդիպել են 30-60 տարեկանների, ինչպես նաեւ ՄԻԱՎ ունեցող սեւամորթների շրջանում, նշվել է զեկույցում։

CDC-ի նախազգուշացումը հայտնվել է այն բանից հետո, երբ 2022թ. Վիրջինիայի նահանգի առողջապահության վարչությունը նախազգուշացրեց այդ հազվադեպ վարակի հետ կապված հիվանդությունների դեպքերի աճի մասին։ Այդ հիվանդությունը կարող է առաջացնել մենինգիտ՝ գլխուղեղի եւ ոսկրածուծի վտանգավոր բորբոքում։ Ախտանշանները կարող են ներառել տենդ, գլխացավ, պարանոցի ռիգիդություն, սրտխառնոց, փսխում, նշվել է CDC-ի հաղորդման մեջ։ Մանրէն կարող է նաեւ առաջացնել արյան վարակ այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են դողը, հոգնածությունը, սառը ձեռքերը եւ ոտքերը, հաճախակիացած շնչառությունը, լուծը կամ մուգ մանուշակագույն ցանը ավելի ուշ փուլերում։

Չնայած հակաբիոտիկները կարող են ճնշել վարակը, արագ բուժումը վճռական նշանակություն ունի, ասում են CDC-ում։ Ըստ գնահատականների՝ վարակվածների 10-15 տոկոսը մահանում է, իսկ ողջ մնացածները երբեմն տառապում են խլությամբ կամ վերջույթների անդամահատմամբ։

Բարեբախտաբար, կան պատվաստանյութներ, որոնք պաշտպանում են մենինգակոկային վարակից։

CDC-ն խորհուրդ է տալիս բոլոր երեխաներին մինչեւ դպրոց գնալը կոնյուգացված մենինգակոկային պատվաստում անել, որը պաշտպանում է աճող շտամից։ Քանի որ պաշտպանությունը պատվաստանյութից թուլանում է, CDC-ն նաեւ խորհուրդ է տալիս կատարել վերապատվաստում 16 տարեկանում։ Արժե, որ պատվաստվեն նաեւ այն մարդիկ, որոնք ենթակա են բարձր ռիսկի, նրանց, ովքեր ապրում են հիվանդությունների բռնկման գոտիներում, ինչպես նաեւ ՄԻԱՎ ունեցողներին կամ այլ հիվանդություններով տառապողներին, որոնց իմունիտետը թուլացած է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր