Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունը       Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան    

01 ապր 2024 13:33

«Crocus»-ի վրա հարձակված ահաբեկիչներից մեկին Թուրքիայում պատրաստել են ԻՊ-ի անդամները

«Crocus»-ի վրա հարձակված ահաբեկիչներից մեկին Թուրքիայում պատրաստել են ԻՊ-ի անդամներըՄերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Ֆարիդուն Շամսիդդինը կապված է եղել Թուրքիայում բնակվող տաջիկական ծայրահեղական շրջանակների հետ, հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով աղբյուրին։

«Այս տարվա սկզբին նա գնացել է Ստամբուլ: Թուրքիա կատարած այցը բազմաթիվ հարցեր է առաջացրել նրա ընկերների մոտ։ Այդ ժամանակ էլ նա սկսել է ծայրահեղականության նշաններ ցույց տալ ընտանիքի և ընկերների հետ զրույցներում, բայց ասել է, որ Թուրքիայում ընկերներ ունի և ցանկանում է այնտեղ աշխատել»,- ասել է զրուցակիցը։

Ըստ նրա, արգելված ԻՊ ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 40 մարդու կալանավորումը Թուրքիայում իրականացվել է հարցաքննությունների ժամանակ Շամսիդդինի տրամադրած տեղեկությունների հիման վրա։

«Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ է Ֆարիդունը ստացել անհրաժեշտ պատրաստվածությունը հարձակումն իրականացնելու համար: Նրան պատրաստել են Աֆղանստանում և Սիրիայում ԻՊ-ի շարքերում  կռված ահաբեկիչները»,- ասել է աղբյուրը:

Սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Շամսիդդինը պատրաստություն է անցել միայն Թուրքիայում, թե՞ այլ երկրներում ևս, այդ թվում՝ Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում, որտեղ գործում է Պ-ն։

Աղբյուրը հավելել է,, որ Ֆարիդուն Շամսիդդինը բանտարկված է եղել Տաջիկստանում մի տղայի բռնաբարության համար։

Նա ընդգծել է, որ աղջկա հանդեպ ոտնձգության մեղադրանքով նրա երկու տարվա ազատազրկման մասին տեղեկությունները ճիշտ չեն։

Աղբյուրի համաձայն, 16 տարեկանում՝  9-րդ դասարանի աշակերտ եղած ժամանակ,  Ֆարիդունը բռնաբարել է վեցերորդ դասարանցու։ Գասարի շրջանային դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

«Նա բանտից ազատվել է 2020 թվականին և մեկնել Մոսկվա, որտեղ աշխատել է որպես բեռնակիր և շինարար։ Երկու տարի առաջ նա վերադարձել է հայրենիք, ամուսնացել, ունի 9 ամսական երեխա»,- Sputnik Տաջիկստանին է պատմել աղբյուրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր