Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու       Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը    

04 ապր 2024 11:18

Տեսանյութ.Իրանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր

Իրանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։

«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր երեք մարտիկներ զոհվել են»,- ասել է նա:

Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Տեսանյութերը Hayacq.com-ի թելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր