Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

05 ապր 2024 14:41

Պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա.Ռուսները շատ լավ հասկանում են, որ եթե իր զորքերը ՀՀ-ից հեռանան, ապա ողջ Հարավային Կովկասը շատ երկար ժամանակով կորցնում են

Պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա.Ռուսները շատ լավ հասկանում են, որ եթե իր զորքերը ՀՀ-ից հեռանան, ապա ողջ Հարավային Կովկասը շատ երկար ժամանակով կորցնում ենԱդրբեջանի հետ սահմանին սրացումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին վերջին հայտարարությունը։

Թեմայի վերաբերյալ  հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

-Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս կարող ենք հասկանալ ԱԽ քարտուղարի այս մեկնաբանությունը և այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Այս քաղաքական թիմին 2018թ-ին բերել են իշխանության 3 խնդիր լուծելու համար՝

1․Արցախի հայաթափում և հանձնում 2․ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, որն այս պահին իրականություն չէ միայն Իրանի միջամտությամբ և 3․ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, հայ-ռուսական ռազմական հարաբերությունների զրոյացում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի  հետ հարաբերությունները սառեցված են, հիմա էլ քաղաքական մասն են ապահովում այս արտահայտություններով։

ԱԽ քարտուղարի միտքն այն է, որ Արդբեջանը չի ուզում ռազմական գործողություն սկսի։

Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՀՀ-ն էլ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, այդ է պատճառը, որ Ռուսաստանը դրդում է Արդբեջանին՝ ռազմական գործողություններ սկսել, որպեսզի Հայաստանը ստիպված լինի դիմել Ռուսաստանին, վերջինս էլ զորք մտցնի Հայաստան և այստեղ իրենց դիրքերն ամրապնդեն։ Գրիգորյանի խոսքը շատ պարզ, պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա է։

-ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր,  որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի և երկրի իրավիճակի վրա»։ Սա արդո՞յք չի նշանակում այն, ինչ ասում է ՀՀ ԱԽ քարտուղարը։

-Հասկանալի է՝ ռուսական կողմն ասում է սրացման պատճառն այն է, որ դուք գնացել եք Արևմուտքի կողմը, Ախ քարտուղարն էլ պատասխանում է, որ սրացման պատճառն այն է, որ ՌԴ-ն Ադրբեջանին դրդում է սրել վերը նշված պատճառներով։ Սա տեղավորվում է այն քաղաքականության մեջ, ինչի համար 2018թ-ին այս ուժին բերել են իշխանության։ Իհարկե, պետք է ընդունենք, որ ռուսական կողմն էլ իր բազում սխաներն ունի։

-Ռուսաստանը, այս ամենը հաշվի առնելով, չի դադարում բարեկամական ձեռքը մեկնել, ինչո՞ւ։

-Այս իշխանությունն, իսկապես, անվտանգային մի շարք հարցեր հաշվի չառնելով, թեքվել է դեպի Արևմուտք։ Բայց ՌԴ-ն էլ հիմա մի տեսակ «հիվանդագին» է նայում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։

Օրինակ՝ այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպումն իր համար խիստ ցավագին երևույթ է։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ եթե իր զորքերը ՀՀ-ից հեռանան, ապա ողջ Հարավային Կովկասը շատ երկար ժամանակով կորցնում է, սակայն դրա մասին պետք էր ավելի վաղ մտածել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր