Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ          Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք       Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին    

07 ապր 2024 22:55

Opel-ը բախվելով գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Opel-ը բախվելով գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտումԱպրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:05-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 63 Արթուր Օ-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգաշենի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայրում վարորդի հարազատները նշում էին, որ վարորդն իրենց հայտնել է, որ ինքը ավտոմեքենայի մեջ ամրագոտին կապած է եղել, դրա համար էլ մեքենայից դուրս չի ընկնել, ու եթե ամրագոտին կապած չլիներ, վթարն ավելի վատ հետևանքներ կունենար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր