Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները          Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում       Դոլարն ու ռուբլին էժանացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 11-ի համար    

09 ապր 2024 11:28

Տեսանյութ.Կան ուժեր, որոնք իբր աջակցում են մեզ, բայց չի բացառվում, որ այդ ուժերը կարող են դիմել ահաբեկչական գործողությունների

Կան ուժեր, որոնք իբր աջակցում են մեզ, բայց չի բացառվում, որ այդ ուժերը կարող են դիմել ահաբեկչական գործողություններիՍահմանային իրավիճակը, իմ կարծիքով, պայմանավորված է վերջին շրջանի հանդիպումներով, ու մի շարք աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են տեղի ունեցող իրադարձությունները վիժեցնել ու իրենց օրակարգը թելադրել ու Ադրբեջանի միջոցով այսպիսի իրավիճակ են ստեղծում»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային իրավիճակին վերաբերող Ադրբեջանից հնչող կեղծ հայտարարություններին ու որոշ հատվածներում կրակոցներին։

Բաքոյանը նշեց, որ Հրվ. Կովկասում ՌԴ-ի դիրքորոշումը միակողմանի է, ու արդեն երկար ժամանակ է՝ ՌԴ-ն ադրբեջանական նարատիվն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, Բաքոյանը ասաց. «ՀԱՊԿ-ը չգիտի՝ որտեղ է սկսում ու ավարտվում ՀՀ-ի սուվերեն տարածքը, ու մենք ռիսկեր ենք տեսնում, որ ՀԱՊԿ-ը իր գործողությունենրով դուրս է գալիս ՀՀ-ից։ ՀԱՊԿ-ի հայտարարությունը նշանակում է, որ ինքը որևէ պարտականություն չի վերցնում իր վրա ՀՀ-ի հանդեպ։ Մենք չենք կարող վստահել մի անվտանգային կենտրոնի, որտեղ պարբերաբար ռիսկեր ենք տեսնում, ու որը նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում անգործություն է ցուցաբերում»։

Հարցին, որ եթե ընդդիմադիրները չեն կարողանում ժողովրդի վստահությունը շահել, ապա ուրիշ ինչ միջոցներով կարող են հասնել իշխանափոխության, Բաքոյանը ասաց. «Ընդդիմությունը ցանկանում է հասնել իշխանության ցանկացած գնով, նույնիսկ ՀՀ-ի սուվերեն տարածքի կորստով, ու դրան աջակցում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից։ Այդ ուժերը պատրաստ են շատ կարմիր գծեր անցնել, կան ուժեր, որ չի բացառվում՝ դիմեն ահաբեկչական գործողությունների, ու մեր իրավապահ համակարգը պետք է շատ ավելի խիստ գտնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր