Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

11 ապր 2024 12:37

Ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար. Չամիզոն՝ Բաքվի մրցաշարում պարտվելու մասին

Ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար. Չամիզոն՝ Բաքվի մրցաշարում պարտվելու մասինԲաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի և համա-ամերիկյան քառակի չեմպիոն, օլիմպիական և եվրոպական խաղերի մեդալակիր ֆրենկ Չամիզոն:

«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես մրցում էին նրանց տանը, և նրանք գնել էին ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մենամարտերը վարում էր նույն մրցավարը (Ալեքսեյ Բազուլին)։

Ես հասա եզրափակիչ, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որն ինձ հիշեցնում է շատ տարիներ առաջվա բռնցքամարտը։ Եվ հետո, այո, ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար: Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ կշռման ժամանակ։

Ես նրանց ուղարկեցի հեռու, քանի որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։ Հեշտ չէ խաթարել իմ ինքնությունը: Ես վառ պացույց եմ, ուղղակի նայեք իմ մենամարտը: Ես այնքան զզված եմ, որ չեմ զգում, որ ես խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրենկ Չամիզոն:

Իտալացի ազատ ոճի ըմբիշ ֆրանկ Չամիզոն Բաքվում ընթացող որակավորման մրցաշարում ադրբեջանցի մարզիկ Բայրամովի հետ պայքարել է օլիմպիական ուղեգրի համար: Գոտեմարտի ընթացքում Չամիզոյին պարբերաբար միավորներ չէին տալիս, իսկ Բայրամովը մեկ րոպեից ավել խուսափում էր պայքարից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր