Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

11 ապր 2024 15:00

Տեսանյութ.69-ամյա տղամարդը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ խեղդամահ են արել

69-ամյա տղամարդը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ խեղդամահ են արելԱպրիլի 9-ին՝ ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում  բացահայտեցին իրականությունը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:

Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղծության հետևանք էր:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն: Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:

63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր