2-օրյա ժամկետ էինք տվել Փաշինյանին, Սիմոնյանին կամ Միրզոյանին,նրանցից որևէ մեկը Ոսկեպար չի այցելել, սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
![2-օրյա ժամկետ էինք տվել Փաշինյանին, Սիմոնյանին կամ Միրզոյանին,նրանցից որևէ մեկը Ոսկեպար չի այցելել, սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը 2-օրյա ժամկետ էինք տվել Փաշինյանին, Սիմոնյանին կամ Միրզոյանին,նրանցից որևէ մեկը Ոսկեպար չի այցելել, սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-03/1710321271_baxanis.jpg)
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացնում է, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով:
Հայտարարարության մեջ մասնավորապես ասված է.
«Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
Արդեն լրացել է երկուօրյա ժամկետը և նրանցից որևէ մեկը Ոսկեպար գյուղ չի այցելել, հետևաբար մենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»: