Աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո.ՀԴԲ-ն զգուշանում է, որ իսլամիստները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստում Միացյալ Նահանգներում
![Աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո.ՀԴԲ-ն զգուշանում է, որ իսլամիստները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստում Միացյալ Նահանգներում Աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո.ՀԴԲ-ն զգուշանում է, որ իսլամիստները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստում Միացյալ Նահանգներում](https://armenpress.am/static/news/b/2021/10/1065998.jpg)
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը, երբ «միաժամանակ հանրային և ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ սպառնալիքներ կան»։
Ըստ Ռեյի նամակային վկայությունների՝ ՀԴԲ-ն 2023 ֆինանսական տարվա վերջում հարուցել է 4000 գործ՝ կապված միջազգային ահաբեկչության հետ։
Նա նշել է, որ աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո։
Մարտի 22-ին մի խումբ զինված անձինք կրակել էին Crocus City Hall-ի վրա, ապա հրկիզել համերգասրահը։ Զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը: The Washington Post-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանն այն մասին, որ այս համերգասրահը կարող է թիրախ դառնալ ահաբեկիչների համար. Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը նույնպես զգուշացրել է Ռուսաստանին մոտալուտ ահաբեկչության մասին։