Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

13 ապր 2024 12:42

ԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքում

ԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքումԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքում, եւ պատրաստ է օգնել խոցելու ցանկացած զենք, որը կուղղվի իր դաշնակցի դեմ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բարձր պատրաստվածության վիճակում է այն հարցում, ինչը կարող է հանգեցնել խիստ անկայուն եւ անկանխատեսելի շրջանի Մերձավոր Արեւելքում, նշել է ԶԼՄ-ն։

Ուրբաթ երեկոյի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարծում էր, որ սպասվող գրոհներին կմասնակցեն նաեւ իրանական պրոքսիները, որոնք, ըստ աղբյուրների՝ ծանոթ են հետախուզական տվյալներին, եւ որ «թիրախներն, ամենայն հավանականությամբ, կգտնվեն ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ տարածաշրջանում»։

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն հետեւել է, թե ինչպես է Իրանը երկրի տարածքով տեղափոխում ռազմական միջոցները, ներառյալ անօդաչուներն ու թեւավոր հրթիռները, «ազդարարելով այն մասին, որ նա պատրաստվում է գրոհել իսրայելական թիրախները սեփական տարածքից»։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ն հետեւել է, թե ինչպես է Իրանը պատրաստում մինչեւ 100 թեւավոր հրթիռ։

Նշվել է նաեւ, որ Բայդենը մշտապես տեղեկություն է ստանում իրավիճակի մասին ազգային անվտանգության իր թիմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր