Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»          Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի       Թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբան    

15 ապր 2024 14:21

Տեսանյութ.Ապօրինի միգրանտները Պակիստանից, Բանգլադեշից գալու են, լցվեն Հայաստան.հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեզ հետ

Ապօրինի միգրանտներըՊակիստանից, Բանգլադեշից գալու են, լցվեն Հայաստան.հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեզ հետԱպօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Times պարբերականի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ։

«Եթե այդ ապօրինի միգրանտները տնտեսական, քաղաքական կամ այլ արժեքով Մեծ Բրիտանիայի համար օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում հետ ուղարկել, ուղարկելու են այլ երկրներ։

Հիմա այդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղից է ավելի շատ տեղի ունեցել. Աֆղանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական, աֆրիկյան երկրներ։

Հիմա մեր ցածր ծնելիության, արտագաղթի պայմաններում, անհասկանալի իրավական հիմքի վրա անհասկանալի գործարքի արդյունքում Պակիստանից, Բանգլադեշից կամ այլ երկրից եկած 50 կամ 100 հազար մարդ գա, հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու Հայաստանի հետ մի քանի տարի հետո»,-ասաց պատգամավորը։

Նա վստահեցրեց, որ դա ռիսկային խնդիր է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր