Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

15 ապր 2024 16:28

Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ընթացքում

Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ընթացքում Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրինագիծը, ստիպված են եղել ընդհատվել 20 րոպեով այն բանից հետո, երբ «Քաղաքացիներ» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազել է ելույթ ունեցող խորհրդարանի ղեկավարի՝ Մամուկու Մդինարաձեի կողմ և հարվածել նրա գլխին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մդինարաձեն փորձել է իր հակառակորդներին ապացուցել, որ վրացական օրինագիծն ավելի ազատական է, քան ռուսական և ամերիկյան համանման օրենքները։ Ընդդիմադիրներն իրենց հերթին պնդում էին, որ քննարկվող օրինագիծը «ռուսական օրենք» է և որևէ ընդհանրություն չունի արևմտյան երկրների օրենսդրության հետ։

Եվրամիությունը և ԵՄ առանձին երկրները, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Վրաստանին հրաժարվել այս օրինագծի ընդունումից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր