Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել          Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին       Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը    

15 ապր 2024 17:29

Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին

Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջինՎերականգնման աշխատանքների արագությունը թույլ կտա Փարիզի Աստվածամոր տաճարի դռները բացել այս տարվա վերջին: Այս մասին  հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ տաճարում բռնկված հրդեհի հինգերորդ տարելիցին, գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի աշտարակն ու ոչնչացվել տանիքի 1/3-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը 5 տարում կվերականգնվի:

Տաճարի ամրացման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել էին  2021 թվականի աշնանը, իսկ վերականգնումը սկսվել էր 2022-ի ձմռանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր