Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

18 ապր 2024 13:01

Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ«Իշխանության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը: Մեր նախընտրական ծրագրում չկա կետ, որի հետևից մենք չենք գնացել»:

Այս մասին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի նկատառմանը, թե վարչապետի և Կառավարության «վարկանիշը բավական ընկել է, կա անվստահություն»:

Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը, եթե կարողանա իրականացնել այն, ինչ մտածում է, շատ մեծ գործ կարվի:

«Մենք ստանալու ենք պետականության իրականության ինքնիշխանություն, անկախություն: Գիտեք՝ 2026 թվականին լինելու են ընտրություններ, անցել են ժամանակները, երբ ասում էին՝ սրան ընտրեք, նրան ընտրեք. կորոշեք, որ փոխում եք Կառավարությունը, կփոխեք: Ես, այսօր այդ ամենը հասկանալով, ինչ-որ իմաստով իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ էս ամենը պոպուլյար չի, եթե դա չհասկանայի, ի՞նչ գործ ունեի վարչապետի աթոռին: Մենք 2 աննախադեպ բան ենք արել՝ ոչ մեկը չէր հավատում մեր արած հեղափոխությանը, չէր հավատում նրան, որ 2021 թվին մենք կընտրվեինք»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քաջ գիտակցում է՝ տեղի ունեցող իրադարձությունները կարող են վատ անդրադառնալ իր հեղինակության վրա, բայց Հայաստանն իր համար ավելի կարևոր է, քան նույնիսկ անձնական արժանապատվությունը կամ հետագա քաղաքական կարիերան:

«Էս երիտասարդությունը, որ էստեղ տուն է սարքում, էդ տների դիմաց պետք է առաջնագիծ չլինի, խրամատ չլինի, հերիք է: Պետք է լինի ընդամենը սահման ու այգիներ: Սահմանին անցակետ կլինի․ կուզեք՝ կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։ 

Իմ հասցեին, իմ երեխաների, կնոջ հասցեին, ծնողներիս հասցեին ու նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, չե՞մ կարող հակադարձել, ոչ, գալիս է պահ, երբ պետք է զոհաբերես ինքդ քեզ հանուն հայրենիքի: Քո հարգանքն էլ զոհաբերես, երեխաներիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանեկան անդորրն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, ես դա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- նշել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր